Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

«Կոչուբաևի նկատմամբ կալանք կիրառելու հարցը կքննարկվի»․ Էրիկ Ալեքսանյան

194
Հինգշաբթի, 16 հոկտեմբերի, 2025 թ., 21:24
«Կոչուբաևի նկատմամբ կալանք կիրառելու հարցը կքննարկվի»․ Էրիկ Ալեքսանյան

«Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակալվել է 24-ժամյա ռեժիմով՝ դատարան ներկայացնելու և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց հարցը քննարկելու համար»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Կոչուբաևի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը։

«Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՔՕ 490-րդ հոդվածով, որը նախատեսում է դատավորի, դատախազի, քննիչի նկատմամբ արատավորող տեղեկություններ հայտնելը կամ այնպիսի տեղեկատվություն հայտնելը, որով էական վնաս կպատճառի նրանց իրավունքներին և օրինական շահերին»,- նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ Կոչուբաևի մեղադրանքը կապված է իր ֆեյսբուքյան գրառման հետ և ընդգծելով, որ այդ գրառման մեջ որևէ արատավորող տեղեկություն չկա, գնահատական է տրված։

Փաստաբանի խոսքով՝ Կոչուբաևն իր մեղադրանքը չի ընդունում, հրաժարվել է ցուցմունք տալուց, իսկ մեղադրանքի հոդվածն ու գրառումն իրար հետ աղերս չունեն։

«Կոչուբաևի նկատմամբ կալանք կիրառելու հարցը կքննարկվի»․ Էրիկ Ալեքսանյան