Եվրոպական հանձնաժողովը ավելի քան 157 մլն եվրոյով տուգանել Է Gucci-ին, Chloé-ին և Loewe-ին
![]() Եվրոպական հանձնաժողովը խոշոր տուգանքներ է սահմանել Gucci, Chloé և Loewe շքեղ ապրանքանիշերի նկատմամբ՝ մեղադրելով նրանց ԵՄ հակամենաշնորհային օրենքները խախտելու համար, հաղորդում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Եվրոպական հանձնաժողովի հայտարարությանը։ Նշվում է, որ երեք ընկերություններն էլ միջամտել են իրենց արտադրանքը վաճառող անկախ խանութների և առցանց հարթակների առևտրային գործունեությանը։ Ընկերությունները համաձայնել են կարգավորող մարմնի որոշմանը։ Բրյուսելի պաշտոնյաների խոսքով՝ Gucci-ն, Chloé-ն և Loewe-ն գործել են անկախ, բայց նմանատիպ ձևերով։ Մասնավորապես, նրանք արգելել են այլ խանութներին շեղվել առաջարկվող գներից, սահմանել առավելագույն զեղչերի սահմանաչափեր և սահմանել վաճառքի ժամկետներ։ Որոշ դեպքերում նրանք արգելել են մանրածախ առևտրականներին առաջարկել որևէ զեղչ ապրանքների, այդ թվում՝ պայուսակների, հագուստի, կոշիկների և զարդերի վրա, հավելել է Եվրոպական հանձնաժողովը։ Ըստ Եվրոհանձնաժողովի հայտարարության՝ Gucci-ն և Loewe-ն խախտում էին ԵՄ հակամենաշնորհային կանոնները 2015 թվականից, իսկ Chloé-ն՝ 2019 թվականից։ Երեք ընկերություններն էլ դադարեցրել են իրենց անօրինական գործունեությունը, այն բանից հետո, երբ Եվրոհանձնաժողովի քննիչները 2023 թվականի ապրիլին անսպասելի խուզարկություններ են անցկացրել նրանց գրասենյակներում։ |

«Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը»․ Գառնիկ Դանիելյան
137Երեկ, 15:54
ԱԺ հանձնաժողովներում շարունակվում են 2027թ. բյուջեի նախնական քննարկումները (տեսանյութ)
125Երեկ, 10:00
«Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից մի շարք երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելք»․ ՊԵԿ
14303.11.2026, 10:30
2027թ. բյուջեի նախագծի քննարկումները շարունակվում են (տեսանյութ)
13503.11.2026, 10:00
Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
15703.11.2026, 09:06
«Յուրաքանչյուր ռազմավարական որոշում կարող է ունենալ տասնամյակներով զգացվող հետևանքներ». Մհեր Մելքոնյան
18403.11.2026, 00:42
