Թուրքիայում հարձակման ենթարկված բնապահպան լրագրողը մահացել է
![]() Թուրք անկախ լրագրող և բնապահպան-ակտիվիստ Հաքան Թոսունը, որն օրեր առաջ ենթարկվել էր հարձակման մահացել է։ Լրագրողը երկու օր գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, բայց նրա կյանքը չի հաջողվել փրկել։ Հոկտեմբերի 10-ին Թոսունից 24 ժամ լուր չստանալուց հետո, ընտանիքի անդամները և լրագրող ընկերները սոցիալական ցանցերում գրառումներ էին կատարել՝ նշելով որ նա փնտրվում է, գրում է «Էրմենիհաբեր»-ը։ Ավելի ուշ պարզվել է, որ Թոսունը հարձակման է ենթարկվել՝ ստանալով գլխի շրջանում հարված ու նրան գտել են անգիտակից վիճակում՝ ճանապարհին ընկած։ Հարազատների կարծիքով՝ հարձակումը դիտավորություն է եղել։ Դեպքից հետո տեսանյութ է հրապարկվել, որտեղ երևում է, թե ինչպես են երկու մարդ մոտոցիկլետով մոտենում և հարվածում լրագրողին ու արագ փախչում դեպքի վայրից։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել է երկու անձ։ |

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան երկու ԱԹՍ խոցելու մասին
10309:25
Հրդեհ՝ «Կինոմոսկվա»-ի մուտքի մոտ (տեսանյութ)
165Երեկ, 19:00
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
171Երեկ, 18:12
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին
232Երեկ, 13:13
5 տարեկան երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից և մահացել
132Երեկ, 12:12
Անչափահասը թունավորվել է էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով
103Երեկ, 10:42
