Աթենքում համընդհանուր գործադուլ է
![]() Աթենքում ընթանում է աշխատանքային օրենսդրության փոփոխությունների դեմ համընդհանուր գործադուլ, չորեքշաբթի օրը հաղորդել է Associated Press (AP) գործակալությունը։ «Պետական հատվածի արհմիությունները և մասնավոր հատվածի աշխատողները կոչ են արել գործադուլի ընդդեմ աշխատանքային օրենսդրության փոփոխությունների դեմ, որոնք թույլ են տալիս աշխատանքային պայմանների ավելի մեծ ճկունություն, այդ թվում՝ արտաժամյա, որը կարող է որոշ հերթափոխներ երկարաձգել մինչև 13 ժամ», - գրել է գործակալությունը։ Գործադուլը կտևի 24 ժամ։ Աթենքում հասարակական տրանսպորտը, տաքսիները և պետական մարմինները չեն աշխատում կամ աշխատում են կրճատված գրաֆիկով։ Գործադուլի շրջանակներում անցկացված ցույցերի մասնակիցների թիվը գնահատվում է հազարներով Հանրահավաքների ժամանակ, ըստ տեղեկությունների, լսվել են նաև պաղեստինցիներին աջակցող կարգախոսներ։ Associated Press-ի փոխանցմամբ, առաջարկվող օրենսդրական փոփոխությունները նախատեսում են շաբաթական աշխատանքային ժամերի կրճատում մինչև 48 ժամ, ներառյալ արտաժամյա աշխատանքը, տարեկան թույլատրելի առավելագույնը 150 ժամ արտաժամյա աշխատանքով։ Իր հերթին, Հունաստանի արհմիությունների ընդհանուր կոնֆեդերացիան կոչ է արել շաբաթական դարձնել 37.5 ժամ։ «Մենք դեմ ենք 13-ժամյա հերթափոխին։ Մինչև ուժասպառ աշխատելը փոփոխության չի հանգեցնի, և մարդկային համբերությունն էլ սահման ունի», - նշել է կազմակերպությունը։ |

«Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը»․ Գառնիկ Դանիելյան
137Երեկ, 15:54
ԱԺ հանձնաժողովներում շարունակվում են 2027թ. բյուջեի նախնական քննարկումները (տեսանյութ)
125Երեկ, 10:00
«Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից մի շարք երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելք»․ ՊԵԿ
14303.11.2026, 10:30
2027թ. բյուջեի նախագծի քննարկումները շարունակվում են (տեսանյութ)
13503.11.2026, 10:00
Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
15703.11.2026, 09:06
«Յուրաքանչյուր ռազմավարական որոշում կարող է ունենալ տասնամյակներով զգացվող հետևանքներ». Մհեր Մելքոնյան
18403.11.2026, 00:42
