«Վարժական հավաքների անվան տակ տասնյակ մարդիկ զորակոչվեցին Անդրանիկ Քոչարյանի կոչով». Գեղամ Մանուկյան
![]() ՀՀ ՔՕ փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթով առաջարկվում է վարժական հավաքներից խուսափելու համար քրեական պատասխանատվություն սահմանող ՔՕ 462-րդ հոդվածում հստակեցնել խուսափման դրսևորման ձևերը, ՌՈ գործունեությունը և այլն: Ելույթով հանդես եկավ ընդդիմադիր Գեղամ Մանուկյանը: «Արդեն 2-3 տարի է՝ 25-օրյա վարժական հավաքների հետ կապված կառավարությունը բազմաթիվ փոփոխություններով է հանդես գալիս, բայց երբ հետևում ենք՝ բոլորը խստացումներ են, որովհետև գիտակցում են, որ կան մեծագույն պրոբլեմներ, որովհետև խուսափումները շատ են: Իսկ ի՞նչն է մարդուն ստիպում խուսափել՝ անվստահությունը, անպաշտպանվածությունը, 25 օր աշխատավայրից, ոչ գրանցված աշխատանքից զրկվելը և այլն: Վարժական հավաքները ոչ թե վարժական հավաքներ են, այլ՝ 10 օր հետո 15 օր մարտական հերթապահության հավաքներ: Վարժական հավաքները ՀՀ-ում ի սկզբանե նաև աղճատվեցին. վարժական հավաքների անվան տակ քաղաքական նպատակներով տասնյակներով մարդիկ զորակոչվեցին Անդրանիկ Քոչարյանի կոչով. հիշում եք՝ հայտնի դեպքերը»,- նշեց նա: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
