Սյունիքում իրանցի վարորդը բեռնատարով գլորվել է ձորն ու մահացել
303
Երկուշաբթի, 29 սեպտեմբերի, 2025 թ., 20:54
![]() Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում իրանական համարանիշերով՝ դիզվառելիք տեղափոխող բեռնատարը «Մեղրու սար» կոչվող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 200 մետր գլորվելով հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է։ Ավտոմեքենան էլ մի քանի պտույտ գլորվելու պատճառով մի քանի մասի է բաժանվել։ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
