Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.

«Բացառում եմ Հակոբ Հակոբյանի կողմից որևէ լուրջ օրինախախտում». Սամվել Ֆարմանյան

313
Երկուշաբթի, 29 սեպտեմբերի, 2025 թ., 16:06
«Բացառում եմ Հակոբ Հակոբյանի կողմից որևէ լուրջ օրինախախտում». Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն իմ ճանաչած ամենահամեստ, ամենաաշխատասեր ու օրինակելի գործարարներից է: Ես բացառում եմ Հակոբի կողմից որևէ լուրջ օրինախախտում՝ հարկային պարտավորությունների կամ այլ մասով:
Մեր գործարարները ուշ հասկացան կամ դեռ չեն էլ հասկացել, որ Նիկոլը, քաղաքական ընդդիմությանը չեզոքացնելուց հետո, անխուսափելիորեն գնալու էր ավտորիտար ռեժիմի բյուրեղացման ճանապարհով: ԶԼՄ-ները, համալսարաններն ու քաղաքացիական հասարակությունը սեփական դուքյանի վերածելուց զատ, գնալու էր նաև սեփականության վերաբաշխման ու հարձակվելու էր բիզնեսի վրա:
Սոված «հեղափոխականները» չեն կշտանում... երբեք»:

Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ «Կիլիկիա» գործարանը 3 օրով փակվել էր. կատարվել են քննչական գործողություններ: Գործարանի սեփանակատերը նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն է:

Աղբյուրը`   Սամվել Ֆարմանյան