Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Անտոնիու Գուտերեշի հետ

211
Կիրակի, 28 սեպտեմբերի, 2025 թ., 09:00
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Անտոնիու Գուտերեշի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ:
Զրուցակիցները կարևորել են օգոստոսի 8-ին Վաշինգթոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Հարավային Կովկասում կայունության ապահովմանն ու համագործակցության խթանմանը:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպմանը և այդ ուղղությամբ համագործակցությանը վերաբերող հարցերի:
Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: