«6 ամսով ստեղծենք ժամանակավոր կառավարություն ու գնանք ընտրությունների»․ Հովիկ Աղազարյան
![]() «Ամբողջովին կիսում եմ «Պատիվ ունեմ» խմբակցության՝ իմփիչմենթի հայտարարության հիմնավորումը»,- իր ելույթում ասաց ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ նշելով, սակայն, որ ըստ իր պատկերացրածի, իմփիչմենթ պետք է անի իշխանական ուժը կամ իշխանական ուժի հետ միասին․ «Այլ կերպ հնարավոր չէ։ Հիմնավորում եք, որ Կառավարությունը չի կատարել ծրագիրը և պետք է հեռանա, բայց հարց՝ դուք եք հաստատե՞լ այդ ծրագիրը, որ հիմա էլ հաշիվ եք պահանջում։ Այդ ծրագիրը հաստատել են Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը և իրենք են հաշիվ պահանջում»,- ասաց Աղազարյանը՝ հիշեցնելով, որ իրենք ևս հայտարարել էին իմփիչմենթ սկսելու մասին և իրենց թեկնածուն էր Էդմոն Մարուքյանը․ «Ասում եք՝ Էդմոն Մարուքյանը երկրորդ Նիկոլ Փաշինյանն է, մեզ չեք վստահում՝ մտածելով, որ Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն ենք»,- ասաց Աղազարյանը՝ նշելով, որ այդ ամենի հետ մեկտեղ իրենք պատրաստ են միանալ ժամանակավոր, անցումային կառավարություն ստեղծելու քննարկումներին․ «Նստենք, խոսենք, գտնենք ավելի հարմար թեկնածու, 6 ամսով ստեղծենք ժամանակավոր կառավարություն ու գնանք ընտրությունների և քաղաքական իմաստով հաշվեհարդար տեսնենք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ»,- ասաց Աղազարյանը։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
