Ընդդիմախոսների դեմ նոր արշավի պլան է մշակվել ՔՊ-ում. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական շրջանակում կայացվել է քաղաքական ընդդիմախոսների դեմ կոշտ պայքարի որոշում։ Հատկապես նշվում է, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք առաջիկայում կհայտարարեն իրենց մասնակցության մասին 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, անմիջապես կդառնան ՔՊ-ի թիրախը։ ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրները նաև պնդում են, որ ընդդիմադիր դաշտում արդեն իսկ ձևավորվել են մի քանի թիմեր, որոնք առաջիկա ամիսներին մտադիր են հրապարակային հայտարարություններով գալ ընտրական դաշտ։ Իշխանական ռազմավարության շրջանակում հենց այդ թիմերն են համարվում գլխավոր վտանգ, և իշխանությունը պատրաստ է ցանկացած քայլի գնալ՝ նրանց քաղաքականապես չեզոքացնելու համար։ Միևնույն ժամանակ, հակաիշխանական ճակատում գործող քաղաքական ուժերի զգալի մասը գիտակցում է սպասվող զարգացումները և պատրաստվում է հնարավոր ճնշումների, այդ թվում՝ քաղաքական ռեպրեսիաների, իրավական հալածանքների և նույնիսկ ազատազրկումների։ Չի բացառվում, որ առաջիկայում քաղաքական շրջանակներում սրացումները կթևակոխեն առավել թեժ փուլ՝ զուգահեռաբար ընթացող գործընթացների, այդ թվում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահընկեց անելու նախաձեռնության հետ մեկտեղ»։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
