«Այսօրվանից հայտ եմ ներկայացնում և մտնում քաղաքական գործընթացների մեջ»․ Աբրահամ Գասպարյան
![]() Լրագրող, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը հայտարարել է, որ դադարեցնում է քաղաքագիտական, վերլուծական, եթերային աշխատանքը և մտնում է քաղաքականություն: «Եթե մեր ժողովուրդը մոռացավ անցած հատկապես 5 տարում իր գլխին եկածը, ուրեմն Նիկոլը և իր ոհմակը 2026 թվականի ընտրություններին կգնան ամեն ինչի՝ ընդհուպ արյան գնով պահելու իշխանությունը․․․ Այս իշխանության այլընտրանքը պատերազմը չէ, ինչպես ներկայացնում է իշխանությունը, այլ իրական և արժանապատիվ խաղաղությունը և պետական համակարգի վերականգնումը․․․ Գիտակցում եմ պատասխանատվության ծանր բեռը, պայքարի բոլոր ճակատներում եղել եմ, բոլոր տեղերում ինձ պահել եմ արժանապատիվ հայ տղամարդու պես․․․ Խոսելու ժամանակն անցել է, ժամանակն է անցնել գործի։ Հաշվի առնելով երկրում ստեղծված ծանրագույն վիճակը, դրանից դուրս գալու անհրաժեշտությունը․․․ և այլ պատճառներ՝ այսօրվանից հայտ եմ ներկայացնում և մտնում քաղաքական իրական գործընթացների մեջ, կուսակցություն չեմ ստեղծելու, բոլորը գիտեն, որ գաղափարական առումով ազգային պետականամետ դաշտում եմ․․․ Վաղվանից կշարունակեմ քննարկումները՝ բացառելով որևէ գործակցություն հակահայ իշխանության, նրա արբանյակների կամ նրանց իշխանության բերածների հետ»,- նշել է Գասպարյանը։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
