Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.

«Թուրքիա-Ադրբեջան երկյակի համար «Թրամփի ուղին» Սյունիք-Զանգեզուրը նվաճելու առաջին քայլն է»․ Վարուժան Գեղամյան

333
Հինգշաբթի, 25 սեպտեմբերի, 2025 թ., 22:48
«Թուրքիա-Ադրբեջան երկյակի համար «Թրամփի ուղին» Սյունիք-Զանգեզուրը նվաճելու առաջին քայլն է»․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը՝ կից տեսանյութով. «Այս րոպեներին նայում եմ ՄԱԿ-ում ելույթ ունեցող Իլհամ Ալիևին, ով պատմում է ողջ աշխարհին, որ օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի դե-ֆակտո վարչապետի հետ ստորագրած համաձայնագրի հիման վրա «Զանգեզուրի միջանցք»-ով բացվելու է «Թրամփի ուղին»:

Այս ձևակերպումը արդեն իսկ բավական է հասկանալու համար, որ Թուրքիա-Ադրբեջանի երկյակի համար «Թրամփի ուղին» Սյունիք-Զանգեզուրը նվաճելու առաջին քայլն է:

Ալիևի ելույթի մնացած հակահայկական դրվագները կգտնեք մեդիաներում քիչ անց»: