«Փորձելու է լուծարել ՀՀ-ն և ձևավորել թուրք-ադրբեջանական տանդեմին ենթակա կազմավորում»․ «ՀայաՔվե»
![]() «ՀայաՔվե»-ի թելեգրամյան գրառումը. «Սեպտեմբերի 20-ին, ելույթ ունենալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովում, իշխող վարչախմբի պարագլուխ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց առաջիկա համապետական ընտրություններին սահմանադրական մեծամասնություն նվաճելու և դրանից հետո մեր քաղաքացիներին սահմանդրական հանրաքվե պարտադրելու իր մտադրության մասին։ Դրանով նա փորձելու է լուծարել միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունը, և նրա փոխարեն ձևավորել թուրք-ադրբեջանական տանդեմին ենթակա, նրա կողմից պարտադրված սահմանադրությամբ և օրենքներով ապրող կիսապետական մի կազմավորում։ Նրանցից յուրաքանչյուրը, հավակնելով միանձնյա պայքարելու իշխող վարչախմբի դեմ, իրականում ջլատում է մեր հասարակության դիմադրողական ուժերը։ Եկել է ժամանակը, որ դաշտում գործող առողջ ազգային ուժերը հանդես գան միասնական պլատֆորմով և հստակ, հզոր ու կազմակերպված այլընտրանք ներկայացնեն իշխող վարչախմբին, ինչը թույլ կտա կանխելու նրա վերարտադրությունը և չեզոքացնելու նրա կողմից նախապատրաստվող սահմանադրական հեղաշրջումը։ Մենք հանձն ենք առնում ի սպաս դնելու մեր բոլոր ուժերը այդպիսի դաշինքի կազմավորմանը, և կանենք հնարավոր ամենը՝ կանխելու Հայաստանում սահմանադրական հեղաշրջումը և թուրք-ադրբեջանական բռնատիրության հաստատումը»: Աղբյուրը` ՀայաՔվե |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
