«Եթե նախագահներին մեղադրում է օկուպացիայի մեջ, ուրեմն իր տղան էլ է փոքրիկ օկուպանտ»․ Գառնիկ Դավթյան
![]() «Նման մեկնաբանություններ և հայտարարություններ միայն ադրբեջանական կողմն է անում, Նիկոլ Փաշինյանը խաղում է Ադրբեջանից ուղարկված հայկական պատվիրակի դեր․ Նիկոլն Ալիևի ձայնն է բարձրացնում»,- «24Նյուզ-ի» հետ հարցազրույցում այս կարծիքը հայտնեց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Դավթյանի դիտարկմամբ՝ այդպիսի հայտարարություններում ո՛չ քաղաքական միտք կա, ո՛չ էլ բարոյական հիմք, և այդ հայտարարություններն անող մարդիկ կա՛մ ծախված են, կամ չունեն հայկական ծագում։ «Տարիներ շարունակ Ադրբեջանը պնդել է, թե հայերն օկուպանտ են և ագրեսոր, Փաշինյանն իր հայտարարությամբ ամրապնդում է դա․․․ Ето ещё цветочки, Հայաստանի դեմ և Հայաստանի շուրջ լուրջ պրոցեսները սկսվելու են 2026-ից հետո, եթե ՔՊ-ն անցնի խորհրդարան՝ որպես մեծամասնություն։ Սրանով հող է նախապատրաստվում, որ Ալիևը հետագայում ասի՝ տեսե՛ք՝ օկուպանտ են այդ նախագահները, նրանց հանձնի՛ր ինձ։ Եվ ես չեմ կասկածում, որ Փաշինյանը կհանձնի»,- նշեց ադրբեջանագետը՝ ընդգծելով՝ հիմա Աշոտիկը ահաբեկի՞չ է, թե՞ ոչ, եթե նախագահներին մեղադրում է օկուպացիայի մեջ, ուրեմն իր տղան էլ է փոքրիկ օկուպանտ, այդպես է ստացվում։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
