«Ինչու՞ է Փաշինյանը նյարդային արձագանքում նախկին նախագահների գրառումներին». հարց՝ Արսեն Թորոսյանին
![]() «Նախ՝ միայն Նիկոլ Փաշինյանը չի գրում, մենք բոլորս էլ գրում ենք, երկրորդ՝ նյարդայնության մասին խոսքը չափազանցված է»,- այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին ակտիվ գրառումներ կատարում նախկին երեք նախագահների մասին, և ինչու է հատկապես նյարդային արձագանք ցուցաբերում Լևոն տեր-Պետրոսյանի գրառումների նկատմամբ։ «Վարչապետը կոնկրետ հարցեր է տալիս, և վերջում ամենակարևոր հարցը․ եթե բոլորն այդքան համոզված են իրենց բոլոր պնդումներում, ինչո՞ւ են խուսափում հրապարակային բանավեճից՝ ժողովրդի աչքի առաջ։ Սովորաբար նման հրավերներ ուղարկում է ընդդիմությունը իշխանություններին, և նրանք մերժում են, եթե ինչ-որ բան ունեն թաքցնելու, բայց մենք ունենք հակառակ իրավիճակ, երբ որ մենք ենք խնդրում, պնդում, հրավիրում, համոզում, որ գան բանավեճի, որպեսզի ցույց տանք, թե իրականում ինչ է եղել, ինչպես է եղել»,- նշեց Թորոսյանը։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
