«Հորը սպանած 30-ամյա որդին կալանավորվել է․ սպանվածի դին հայտնաբերվել է դաշտում»․ ՀՀ ՆԳՆ
![]() ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են․ «Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մուշ թաղամասի բնակիչ 63-ամյա Գարիկ Գարաքյանը մարտ ամսից բացակայում է, և ըստ տվյալի՝ նրան սպանել ու թաղամասի մոտակա դաշտում թաղել է որդին: Նույն օրը՝ ժամը 19.40-ին, 30-ամյա որդին ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքը: Ըստ նրա՝ մարտի 20-ի գիշերը տանը կենցաղային հարցերի շուրջ վեճ է ծագել իր և հոր միջև, ինչի ընթացքում հայրը դանակահարվել է: Հաջորդ օրն էլ որդին հորը հագցրել է նոր շորեր, դին փաթաթել տոպրակներով և թաղել մոտակա դաշտում, իսկ դանակն ու դեպքի ժամանակ հոր հագին եղած շորերը նետել է աղբարկղը: Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ Սեպտեմբերի 19-ի երեկոյան Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները հայտնաբերվել են 63-ամյա Գարիկ Գարաքյանի դին: 30-ամյա տղան կալանավորվել է։ Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ ոստիկանություն |

Հայտնի է մահացածի և վիրավորների ինքնությունը
7611:00
Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը
7410:42
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում
8110:12
«10-15 ոստիկանով ծեծել են». քաղաքացին ահազանգում է Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման մասին (տեսանյութ)
9409:24
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում
145Երեկ, 20:48
Արևիկ գյուղի լճերում հայտնաբերվել է անհայտ որոնվող կնոջ մարմինը
127Երեկ, 11:24
