«700 հոգու անունով գաղտնի վարկ են վերցրել». մանրամասներ՝ եղբայրների մահվան դեպքից
![]() Երկու շաբաթ առաջ Աբովյան քաղաքի արագ սննդի կետում կախված հայտնաբերված երկու եղբայրների մասին հարևանները որոշ մանրամասներ են հայտնել: Նրանք «Նյուզ»-ի հետ զրույցում ասել են, որ դեպքից հետո բանկերից զանգեր են ստացել, որ վարկեր ունեն և պետք է մարեն: Ըստ հարևանների՝ եղբայրները, որ նաև կենցաղային տեխնիկայի խանութ ունեին և տիրապետում էին հաճախորդների անձնագրային տվյալներին, կեղծելով նրանց ստորագրությունները՝ վարկեր են վերցրել, որոշ ժամանակ մարել, ապա դիմել ծայրահեղ քայլի: «Հարսս իրենց մոտ մաքրուհի է աշխատել, թղթերը վերցրել են, որ որպես աշխատող գրանցեն: Հետո բանկից զանգել են, որ 300 հազարի վարկ կա վերցված իր անունով»,- ասել է հարևաններից մեկը: «Ուղղակի չպիտի մեզ սենց անեին իրենք, 700 հոգու գցել են, նրանց անունով գաղտնի վարկ են վերցրել, նաև միլիոնավոր դրամների հասնող»,- հայտնել է հարևանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

Վանաձորում վրաերթի ենթարկված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
10000:24
Վանաձորում վրաերթի ենթարկված երեխային սանավիացիայով տեղափոխել են Երևան
138Երեկ, 21:18
Անհայտ արկը հարվածել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադի ամենաբարձր երկնաքերին
273Երեկ, 18:37
Արմավիրում կինը ծեծել է ամուսնուն, ապա այրել նրան
121Երեկ, 13:30
Զապորոժիեում ռուսական հարվածներից 2 մարդ է զոհվել, ևս 41-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
201Երեկ, 13:01
ԱՄԷ-ում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել
273Երեկ, 12:43
