«Սա ունի նախընտրական տրամաբանություն». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Անկախության տոնի առիթով պետության բարձրագույն ղեկավարի ելույթը հնչում է Ֆեստիվառի շրջանակում: Սա իհարկե ունի նախընտրական տրամաբանություն, որի մեջ է Նիկոլ Փաշինյանը: Այսինքն, կազմակերպվում է ոչ թե դահլիճային միջոցառում, որտեղ լինում են հիմնականում հրավիրյալներ, այսպես ասած, վերնախավային շերտերից, այլ ժողովրդական լսարանի առաջ: Սակայն, մյուս կողմից սա իհարկե նաև հենց այն կենցաղայնության վկայությունն է, որի մասին ես խոսում եմ՝ գնահատելով պետականության ինստիտուտի մատուցումը հանրությանը: Երբ Անկախության տոնի առիթով կազմակերպվում է պետական հանդիսավոր միջոցառում, դա ամենևին «վերնախավային քմահաճույքից» չէ, այլ պետականության մշակույթի առանձնահատկությունից: Պետականության ու կենցաղի սերտաճումից կենցաղն ու իշխանությունը շահողի դիրքում է, պետությունն ու պետականությունը՝ կորցնողի: Պետականության մշակույթը, ընկալումն ու մտածողությունը ենթադրում են որոշակի ճարտարապետություն, որը թույլ է տալիս պետականության կրող հանրություններին ձևակերպել վերկենցաղային ընդհանուր նպատակներ և մշակել դրանց սպասարկման կանոններ՝ կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ: Երբ դա չկա, հանրությունը կորցնում է կենցաղից վեր որևէ այլ նպատակի մոտիվն ու ձգտումը: Իսկ դա նշանակում է, որ պետականությունը դադարում է գոյություն ունենալ դե ֆակտո, մնալով միայն դե յուրե՝ որպես ցուցանակ, որ կախված է «ցանկապատի» վրա»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
