«Մեր երջանկությունը և բարեկեցությունն ամենապատկառազդու հուշարձանն են մեր նահատակների համար»․ Նիկոլ Փաշինյան
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Իմ ելույթը ՀՀ անկախության 34-րդ տարեդարձին նվիրված Ֆեստիվառի շրջանակում, որը տեղի է ունենում Արմավիր քաղաքում»։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ բոլոր քաղաքացիներին, մեր բոլոր նահատակներին՝ Հայաստանի անկախության, ազատության, ինքնիշխանության դիրքերում ամուր կանգնելու համար․․․ Մեր ժողովուրդն արժանի է ապրել երջանիկ և բարեկեցիկ կյանքով․․․ Մենք մեր սեփական ձեռքերով պետք է կառուցենք մեր երկրի բարեկեցությունը և երջանկությունը, և այդ երջանկությունը և բարեկեցությունն ամենապատկառազդու և ամենաարժանի հուշարձանն են մեր բոլոր նահատակներին, մեր երկրի անկախության համար իրենց կյանքը տված մեր բոլոր զինվորների և քաղաքացիների համար։ Եվ ես ուզում եմ այսօր հարգանքի տուրք մատուցենք բոլոր նահատակներին, ովքեր ընկան, որ Հայաստանն ապրի․․․, որ ՀՀ-ն ձեռք բերի իրական ազատություն, իրական անկախություն։ Եվ ես․․․, հարգելով նահատակների հիշատակը այս տոնական օրով, այս տոնական հրապարակում ծնկի կգամ նրանց առաջ»,- իր ելույթում նշեց Փաշինյանը և ծնկի եկավ։ «Բայց կա մի նրբություն, երբ որ ասում եմ՝ փա՛ռք նահատակներին և կեցցե՛ ՀՀ-ն, դուք 3 անգամ կրկնեք՝ կեցցե՛, կեցցե՛, կեցցե՛»,- դիմելով ներկաներին՝ ասաց Փաշինյանը։ Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
