Ավտովթար՝ Երևանում. 4 վիրավորներից մեկը երեխա է
294
Ուրբաթ, 19 սեպտեմբերի, 2025 թ., 16:00
![]() Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Թամանցիների փողոցում՝ Գործարանային մետրոյի հարևանությամբ, բախվել են «Ford» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Ford»-ն այնուհետև բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford Transit»-ին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, նրանցից մեկը հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիների կողմից: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները: |

Վանաձորում վրաերթի ենթարկված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
10000:24
Վանաձորում վրաերթի ենթարկված երեխային սանավիացիայով տեղափոխել են Երևան
138Երեկ, 21:18
Անհայտ արկը հարվածել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադի ամենաբարձր երկնաքերին
273Երեկ, 18:37
Արմավիրում կինը ծեծել է ամուսնուն, ապա այրել նրան
121Երեկ, 13:30
Զապորոժիեում ռուսական հարվածներից 2 մարդ է զոհվել, ևս 41-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
201Երեկ, 13:01
ԱՄԷ-ում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել
273Երեկ, 12:43
