Գյումրիում որդին հորը սպանել, ապա մարմինը թաղել է դաշտում
![]() Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում ստացված հերթական օպերատիվ տեղեկությունների արդյունքում բացահայտել են Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործությունը: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մուշ թաղամասի շենքերից մեկի բնակիչը սպանություն է կատարել և սպանվածի մարմինը թաղել է տնից հեռու: Արդեն տեղում Մուշի ոստիկանները համագործակցելով Շիրակի մարզի քրեական ոստիկանության իրենց գործընկերների հետ, ենթադրյալ կասկածյալին հայտնաբերում են և սպանությունը կատարելու հիմնավոր կասկածով տեղափոխում ոստիկանության Մուշի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ կասկածյալը խոստովանում է կատարածը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը՝ Գյումրիում բնակվող 30-ամյա Արայիկ Գ.-ն, մարտի 19-ի՝ լույս 20-ի գիշերը, իրենց տանը վիճաբանում է հոր՝ 64-ամյա Գարիկ Գ.-ի հետ, ինչը վերածվում է քաշքշուկի և ավարտվում սահմռկեցուցիչ սպանությամբ, ինչ արդյունքում հայրը մահանում է (նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հրապարակում): Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հոր մարմինը մեկ օրից ավելի պահում է տանը, փոխում հագուստները, հորը հագցնում նոր շորեր, ապա փաթաթում պոլիէթիլենային տոպրակով, սավաններով և հաջորդ օրը գիշերը հոր մարմինը դուրս է բերում տնից և տանում Մուշ թաղամասին հարակից դաշտ ու այնտեղ մի փոքր փոս է փորում, մարմինը նետում փոսի մեջ, հողով ու քարերով փակում, իսկ արյունոտված շորերն ու հանցագործության գործիք դանակը նետում է աղբամանը: |

Հայտնի է մահացածի և վիրավորների ինքնությունը
7611:00
Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը
7410:42
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում
8110:12
«10-15 ոստիկանով ծեծել են». քաղաքացին ահազանգում է Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման մասին (տեսանյութ)
9409:24
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում
145Երեկ, 20:48
Արևիկ գյուղի լճերում հայտնաբերվել է անհայտ որոնվող կնոջ մարմինը
127Երեկ, 11:24
