Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության նիստին պահանջել է Ալեն Սիմոնյանին հեռացնել կուսակցությունից
![]() 24Նյուզ-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ՔՊ կուսակցության վարչությանը գրավոր պահանջ է ներկայացրել, որպեսզի Ալեն Սիմոնյանին հեռացնեն կուսակցությունից։ Այդ մասին նա օրեր առաջ պատմել է Կոտայքի մարզում տեղի ունեցած կուսակցության ժողովի ժամանակ, որին 100-ից ավելի մարդ է ներկա եղել։ «Սկզբում բոլորս շոկի մեջ էինք, բայց երբ նա պատմեց, թե որն է պատճառը, ելույթից հետո բոլորը սկսեցին ծափահարել։ Երբ Հայկ Սարգսյանը օրենքի նախագիծ է գրել բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու համար, Ալեն Սիմոնյանը ջղայնացել է, քանի որ խաղադրույք ընդունող ընկերությունից ֆինանսական շահ ունի։ Նա սկսել է բացահայտ պատերազմել Սարգսյանի դեմ, վեճը հասել է մինչև Փաշինյանին, Սիմոնյանը պահանջել է նկատողություն տալ Սարգսյանին էթիկայի կանոնները խախտելու համար և կասեցնել օրենքի քվեարկությունը, բայց Փաշինյանը հանձնարարել է կողմ քվեարկել այդ օրենքին»,- փոխանցել է նիստին ներկա անձանցից մեկը, ով նախընտրել է անանուն մնալ։ Լրատվամիջոցը կապ է հաստատել Սարգսյանի հետ, վերջինս ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տեղեկությունը: |

Թրամփը փորձում է ստեղծել ՄԱԿ-ի այլընտրանք՝ «Խաղաղության խորհուրդ»
10918:31
«ՀՀ-ում ու Բաքվում տասնյակ հայեր ապօրինի ազատազրկված են իրենց՝ ՀՀ-ն թույլ չտալ դարձնել թուրքական նահանգ նպատակի համար». Վարուժան Գեղամյան
9114:06
««Խաղաղության և համագործակցության» մասին հայտարարությունները ՀՀ նոր իշխանություններին կտան մանևրելու լայն հնարավորություն». Արա Պողոսյան
12212:30
«Գերմանիայում կոչ են արել ԵՄ-ին՝ պատասխան մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ի դեմ». #NTV
16911:20
«Եթե ռուսները ստանային միջանցքը, արդյոք Արցախի ժողովուրդը չէր ենթարկվի բռնի տեղահանության». Թաթուլ Հակոբյան
13210:36
«Սիրիական բանակը քրդական ուժերին դուրս է մղել Ռաքքայի ռազմական օդանավակայանից». #AlIkhbariya
19410:27
