Սամվել Կարապետյանի պաշտպանները պատրաստվում են ՀԾԿՀ նախագահի դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել
![]() «Վերջնական դիրքորոշումները ձևավորելուց հետո մոտ ապագայում հանցագործության մասին հաղորդում կներկայացնենք համապատասխան իրավասու մարմիններին»,- ասուլիսի ժամանակ հայտնել է գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը։ «Մեր փաստաբանական թիմը խորն ուսումնասիրության է ենթարկում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի գործողությունները՝ քրեաիրավական ասպեկտում, և այս պահին մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերը, ապացույցները բավարար հիմք են տալիս գալու այն հիմնավոր եզրահանգման, որ նրա գործողություններն ինքնին կրում են ենթադրյալ հանցագործության հատկանիշներ։ Դրա հետ կապված մենք նախապատրաստում ենք հանցագործության մասին հաղորդում, մասնավորապես գործ ունենք 2 հոդվածների հետ․ Քրեական օրենսգրքի 441 հոդվածի՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, և դատական ակտը կամ դատարանի որոշումը չկատարելու վերաբերյալ Քրեական օրենսգրքի 507 հոդվածի մասին է խոսքը»,- ասել է փաստաբանը։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
