Դանակահարություն՝ «Ժողինստիտուտ»-ի դիմացի այգում
![]() Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում: Ժամը 11:50-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, բժիշկներն իրավապահներին հայտնել են, որ վիրավորն իրենց մոտ է ընդունվել «որովայնի առաջային պատի ծակած-կտրած վերք» ախտորոշմաբ, գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ 18-ամյա Համլետ Ու-ն է: Իրավապահները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Երևանի տնտեսագիտական համալսարանի դիմաց գտնվող այգուց: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները, մասնակիցների ինքնությունը: |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
