Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում
371
Երկուշաբթի, 15 սեպտեմբերի, 2025 թ., 12:12
![]() Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Շահեն Ն-ն «Kia» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 47 կմ-ին՝ Օհանավան բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել հետիոտն 56-ամյա Սվետլանա Ա-ին: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և ժամանած՝ «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը: Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: |

Հայտնի է մահացածի և վիրավորների ինքնությունը
7611:00
Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը
7410:42
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում
8110:12
«10-15 ոստիկանով ծեծել են». քաղաքացին ահազանգում է Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման մասին (տեսանյութ)
9409:24
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում
145Երեկ, 20:48
Արևիկ գյուղի լճերում հայտնաբերվել է անհայտ որոնվող կնոջ մարմինը
127Երեկ, 11:24
