«Չգիտեմ՝ ցավակցե՞լ, թե շնորհավորել ՀՀ վարչապետին և ԱԳՆ-ին»․ Տիգրան Խզմալյան
![]() Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ոչ, սա այլևս չի կարող սխալ լինել՝ Թրամփը սեպտեմբերի 12-ին կրկնեց իր օգոստոսի 8-ի աշխարհահռչակ դարձած հայտարարությունը, թե բա նա Ազերբայջանի և ԱԼԲԱՆԻԱՅԻ միջև պատերազմն է ընդհատել։ Հանուն արդարության նշենք, որ այս անգամ նա կարողացավ ճիշտ արտասանել «Ազերբայջան» բառը, սակայն Հայաստանն այդպես էլ մնաց «Ալբանիա»… Չգիտեմ՝ ցավակցե՞լ, թե շնորհավորել ՀՀ վարչապետին և ԱԳՆ-ին այսպիսի դարակազմիկ խաղաղության համաձայնագրով, որտեղ վկա-քավորը չի էլ հիշում, թե որ երջանկահիշատակ երկրին է նա օրհնել իր Նոբելյան մրցանակով։ Պատերազմն էլ Թրամփի պատմության դասագրքում դարձավ 22-ամյա, բայց դա արդեն էական չէ։ Էական է, որ ՀՀ ԿԳՍՄ նախարարությունն կրկին պետք է վերանվանի պատմության դասագիրքը՝ այսուհետ «Ալբանական պատմություն»»։ Աղբյուրը` Տիգրան Խզմալյան |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
