Առինջում բարձրավոլտ էլեկտրասյուն է այրվել․ բնակիչները նյութական վնաս են կրել
![]() Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան խոշորացված համայնքի Առինջ վարչական բնակավայրում՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնից դեպի Ջրվեժ տանող ավտոճանապարհին տեղադրված բարձրավոլտ էլեկտրասյուն է այրվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հրդեհը առաջացել է ուժեղ քամու հետևանքով լարերի իրար կպնելու պատճառով, իսկ բարձրավոլտ էլեկտրասյան վրայով անցնում է 110 հազար վոլտ հոսանք։ Մինչ այդ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով առաջացել է լարերի կարճ միացում և վնասվել են նշված բարձրավոլտ էլեկտրասյան հարևանությամբ բնակվող Սոնա Գյոզալյանին պատկանող Առինջ գյուղի Գ թաղամասի 7-րդ փողոցի թիվ 1, և թիվ 2 տանը բնակվող Կարինե Չիբուխչյանի տնակների մոտակայքով անցնող էլեկտրալարերը, իսկ 2-րդ տնակում էլեկտրալարերն ու գիպսաստվարաթղթե պատը։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
|

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
