«Դուք չեք բերել խաղաղություն․ մեր պետությունը գիտակցված տարել եք պատերազմի»․ Աննա Գրիգորյան
![]() «Բա որ խաղաղությունն այսպես վերջնական հաստատված է, առավոտից երեկո ինչո՞ւ եք մարդկանց համոզում, որ խաղաղություն է եկել, անտեսանելի բա՞ն է խաղաղությունը, որ չկարողանանք համոզվել»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ «Ես նայում, նայում և չեմ տեսնում ձեր բերած խաղաղությունը․․․, որովհետև դուք չեք բերել այդ խաղաղությունը։ Եվ հիմա եթե դուք իլյուզիոնիստ եք ու կարողանում ենք խաղաղության պատրանք ստեղծել, մի՛ ակնկալեք, որ մի ամբողջ ժողովուրդ պետք է այդ պատրանքին հավատա»,- ընդգծեց Գրիգորյանը։ «Դուք գիտակցված մեր պետությունը տարել եք պատերազմի, ողբ եք կապել ամբողջ ազգի վրա ու մեզ ողբի մեջ եք մեղադրո՞ւմ։ Սա նախընտրական քարոզարշավ է, որովհետև դուք ստացել եք Թրամփի հետ նկար ու մի թուղթ, որի վրա գրված է «խաղաղության պայմանագիր», բայց չեք ստացել իրողություններ, որոնք կարող էին նշանակել խաղաղություն՝ գերիների վերադարձով, տարածքների դեօկուպացիայով։ Դա էլ հերիք չի, ասում են՝ վերջնական ստորագրման համար պետք է ձեր Սահմանադրությունը փոխեք։ Մեր հասարակությանը հիվանդ են ասում, նվաստացնում են։ Լավ, ի՞նչ եք ստացել, մեր սահմանները չեն բացվել, ո՞ր ճանապարհն է ապաշրջափակվել, բացի նրանից, որ Մեղրիով ճանապարհ եք տալիս։ Ես Գորի-Կապան ճանապարհով կարո՞ղ եմ անխոչընդոտ գնալ։ Երասխով ճանապարհը մեզ համար անխոչընդոտ լինելո՞ւ է, թե՞ չի լինելու։ Դուք խաղաղություն չեք բերել և չեք կարող բերել այն պայմաններում, երբ պատերազմ ու ողբ եք բերել»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։ Նիկոլ Փաշինյանն իր պատասխանում ընդգծեց. «Ես բերել եմ իրական անկախություն, իրական պետականություն և այն ապագան, որի մասին մենք բոլորս երազում էինք, թե երնեկ, կլինի՞ այդ ապագան, թե ոչ, ես բերել եմ այսօր։ Այդ խաղաղությունն այսօր է»։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
