«Շատ զարմացած եմ, Պուտինի և Զելենսկու միջև շատ ատելություն կա». Թրամփ
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ նախկինում կարծում էր, որ կկարողանա արագորեն ավարտել Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ։ Սակայն, ինչպես պարզվեց, դա այդքան էլ հեշտ չէ անել, 77 WABC ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Նա կրկին պարծեցել է, թե իր երկրորդ նախագահական ժամկետի սկզբից ի վեր իրեն հաջողվել է ավարտել յոթ պատերազմ։ Ավելին, ըստ նրա, դրանցից մի քանիսը տևել են ավելի քան 30 տարի։ Թրամփը խոստովանել է, որ նախկինում կարծում էր, որ իր համար ամենահեշտը կլինի կարգավորել Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ, քանի որ լավ է շփվել Վլադիմիր Պուտինի հետ։ Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ երբ ինքն արդեն կարծում էր, որ խաղաղությունը շատ մոտ է, Ռուսաստանը հարձակվում է Ուկրաինայի վրա հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով։ «Իրականում ես շատ զարմացած եմ։ Ես ասացի, որ այս գործը բավականին արագ կլուծվի։ Բայց դա դժվար է, Պուտինի և Զելենսկու միջև շատ ատելություն կա, ինչպես գիտեք, շատ թշնամանք և շատ արյուն է թափվել», - ասել է Թրամփը։ Նա նաև հավելեց, որ ամեն շաբաթ պատերազմում զոհվում է «5000-7000 մարդ»։ |

«Սոլովյովը պետք է զրկվի ՀՀ կողմից իրեն տրված Պատվո շքանշանից». Արուսյակ Ջուլհակյան
4713:48
«Այժմ առավել կարևոր է թվում ԱՄՆ նախագահի՝ Իրանի նկատմամբ գործողությունների որոշումը»․ Վարդան Ոսկանյան
6413:36
«Ցույցերն արյունալի են դարձրել՝ Թրամփին միջամտելու առիթ տալու համար»․ Արաղչի
8213:08
«Իրանը, կարծես, սկսել է հատել կարմիր գիծը»․ Թրամփ (տեսանյութ)
7112:54
«Ադրբեջանը՝ առաջնային գործընկեր, Հայաստանը՝ ճնշման ենթակա օբյեկտ»․ Սուրեն Սուրենյանց
8211:54
«Եթե ԱՄՆ-ն չվերցնի Գրենլանդիան, դա կանեն Ռուսաստանը կամ Չինաստանը»․ Թրամփ (տեսանյութ)
15411:24
