Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Վարչաիրավական համակարգում լուրջ, կոնցեպտուալ խնդիրներ կան»․ Մհեր Հակոբյան

210
Երեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2025 թ., 23:36
«Վարչաիրավական համակարգում լուրջ, կոնցեպտուալ խնդիրներ կան»․ Մհեր Հակոբյան

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետական արդյունավետ կառավարումը մեզ շրջապատող ՕԴԻ ՊԵՍ է՝ երբ այն կա, չես նկատում, նույնիսկ այն սովորական է դառնում, սկսում ես մտածել, որ այդպես էլ պետք է լինի։ Օդի պակասն իրապես զգում ես միայն՝ երբ այն չկա։
Երբ ես ու ինձ նման մարդիկ արդեն ութերորդ տարին է ասում ենք, որ պետական կառավարման վարչաիրավական համակարգում լուրջ, կոնցեպտուալ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ, մեզ համարում են հականիկոլական կամ ծախված։ Համարեք, հարգելիներս, բայց մի բան լավ իմացեք, որ իրավաբանը նման է բժշկի և, ինչպես բժիշկն է որոշակի ախտանիշներից հետևություն անում անձի մոտ հիվանդության առկայության մասին, այնպես էլ պետական համակարգի հետ աշխատող իրավաբանն է պարզ ու հստակ տեսնում պետական համակարգի հիվանդությունը։
Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ես, գտնվելով մասնավոր իրավաբանի դերում, սերտորեն աշխատում եմ պետական համակարգի հետ։ Այսքանը»։

Աղբյուրը`   Մհեր Հակոբյան