«Ո՞նց բացատրենք Փաշինյանին, որ կարդա թղթերը՝ ստորագրելուց առաջ»․ Հայկ Մամիջանյան
![]() «Էդ ո՞նց ա ստացվում, որ 3 հոգի նստած են, նախագահ Թրամփը վկա է ու երկուսը ստորագրում են թուղթ, ու ուղիղ 25 օր հետո պարզվում ա, որ իրանք տարբեր ձևով էին հասկացել էդ թուղթը։ Ոչինչ չի հիշեցնո՞ւմ նոյեմբերի 9-ի հետ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը: «Իսկ ի՞նչ նկատի ունեք նոյեմբերի 9-ի պայմանագիր ասելով, պայմանագրի 9-րդ կե՞տը՝ ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ, որ Ռուսաստանը պետք է վերահսկեր այն»,- հետաքրքրվեցին լրագրողները։ «Առաջին հերթին նոյեմբերի 9-ի պայմանագիրը միայն 9-րդ կետը չէ, այդտեղ ՀՀ-ի համար շատ ավելի հետաքրքրական և մինչև օրս չիրականացված կետեր կան․ սա մեկ։ Երկրորդ․ շատ խնդալու է ՔՊ-ի քարոզչական թեզը, որ սկսում են մեզ մեղադրել՝ դուք նոյեմբերի 9 եք ուզում։ Էն էլ եք դուք ստորագրել, էս էլ եք դուք ստորագրել, հիմա մեզ ինչ-որ բանի մեջ եք մեղադրո՞ւմ... Հիմա ո՞նց բացատրենք Փաշինյանին, որ կարդա թղթերը ստորագրելուց առաջ։ 2-րդ կարևորագույն միջազգային հայտարարությունն է ընդունվում իրա օրոք ու երկու անգամ էլ նույն պատմությունն է լինում՝ «տարընթերցումներ են առկա», կարդա էդ անտերը՝ տարընթերցումներ չլինելու համար»,- ասել է Մամիջանյանը: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
