Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են սրճարանի մոտ ծեծում 16-ամյա տղային
![]() Տեսախցիկն արձանագրել է՝ ինչպես են մի խումբ անձինք Արաբկիրի թաղապետարանի դիմացի այգում գտնվող սրճարանի մոտ ծեծի ենթարկում 16-ամյա տղային, ով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 7-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:50-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ էին ստացվել, որ Նաիրի Զարյան փողոցում, Արաբկիրի թաղապետարանի դիմաց գտնվող սրճարանի մոտ մի խումբ անձինք վիճաբանել էին, ծեծկռտուք էր տեղի ունեցել ու կար վիրավոր։ Հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 16-ամյա Վահան Ա-ն էր։ Տեղում ոստիկանները պարզել էին, որ ժամը 21:00-ի սահմաններում «Ազնավուր» սրճարանի մոտ՝ «Իքս պլանետ» սրճարանի հարևանությամբ, երեխային էին մոտեցել 2 հոգի և սկսել ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր մասերին և հնչեցրել հայհոյանքներ։ Երեխային ծեծի ենթարկողները եղել էին Երևանի բնակիչներ՝ 59-ամյա Վարդգես Դ-ն և 33-ամյա Ռոբերտ Դ-ն։ |

Իրանի ԱԳՆ-ն նավթային պահեստների վրա հարձակումները համեմատել է քիմիական պատերազմ հայտարարելու հետ
210Երեկ, 20:48
Ողբերգական վթար՝ Բադալ Մուրադյան փողոցում
110Երեկ, 20:12
Իսրայելը լայնածավալ հարվածների նոր ալիք է սկսել Իրանի դեմ
168Երեկ, 20:04
Գեղարքունիքի մարզում մայրը 3 ամսական երեխային կերակրելիս քնել է, հետո նրան հայտնաբերել մահացած
21807.03.2026, 21:12
Դավթաշենի կամրջի տակ 22-ամյա տղայի մարմին է հայտնաբերվել
19007.03.2026, 16:30
Տեսախցիկը ֆիքսել է Դուբայի օդանավակայանին ԱԹՍ-ի հարվածի պահը (տեսանյութ)
25007.03.2026, 12:27
