«Չեմ կարծում, որ մարդ սպանելու աստիճան կհասնի. արյուն հեղելը՝ կարող ա պատահի»․ Հովիկ Աղազարյան
![]() «Նիկոլը հիմա դառել է ավտորիտար ռեժիմի ղեկավար, և երբ մենք պարոն Ասլանյանի հետ ասում էինք, որ Նիկոլ Փաշինյանն իրեն սպառել ա քաղաքականապես, ֆիզիկապես, բարոյապես, հոգեպես որպես քաղաքական ղեկավար, մենք հենց այնպես չէինք ասում, որովհետև մեր աչքի առաջ շատ բաներ են տեղի ունեցել և մենք դրա ականատեսն ենք, մենք փորձել էինք հնարավորինս դրա դեմն առնել և դրա համար ինքը մեզնից ազատվեց»,- 168 TV-ի եթերում ասել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդարադառնալով վարչապետի՝ «Կառավարությունը ես եմ» խոսքին։ Իսկ թե ինչի՞ է պատրաստ Նիկոլ Փաշինյանը հանուն իշխանության, ո՞րն է իշխանությունը չկորցնելու գինը և ի՞նչ կարմիր գծեր է պատրաստ հատել, պատգամավորը նշեց․ «Չեմ կարծում, որ մարդ սպանելու աստիճան կհասնի, արյուն հեղելը՝ կարող ա պատահի, ցույցերի մակարդակով ինչ-որ բան անի։ Իսկ այն, ինչ հիմա է տեղի ունենում՝ դատավարություններ այսպես կոչված հեղաշրջման քողի տակ, դա կապիկություն է, էդպիսի բան չկա․․․ Ցանկացած ուժ պետք է պատրաստ լինի ցանկացած պահի կորցնելու իշխանությունը, ինքը պատրաստ չի։ Եթե դու պատրաստ չես դրանից հրաժարվելու, նշանակում է՝ դու նենց բաներ ես արել ու անում, որի համար կարող ա հետո պատասխանատվության ենթարկվես»,- ասաց Հովիկ Աղազարյանը։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
