Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Պահանջում եմ՝ ԱԺ մուտք գործելուց առաջ Արթուր Հովհաննիսյանը թմրամիջոցների թեստ հանձնի»․ Թագուհի Թովմասյան

267
Երկուշաբթի, 08 սեպտեմբերի, 2025 թ., 10:18
«Պահանջում եմ՝ ԱԺ մուտք գործելուց առաջ Արթուր Հովհաննիսյանը թմրամիջոցների թեստ հանձնի»․ Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱԺ նախագահին պաշտոնական գրությամբ տեղեկացրել եմ, որ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խանգարել է իմ ճեպազրույցը՝ երբ խոսում էի Բաքվի բանտում խոշտանգվող հայ գերիների մասին։ Նրա վարքագիծը խախտում է ոչ միայն պատգամավորի գործունեության երաշխիքներն, այլև՝ լրագրողների իրավունքները։
Պահանջում եմ, որ Հովհաննիսյանը ԱԺ մուտք գործելուց առաջ ամեն օր պարտադիր թեստավորվի թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ, իսկ արդյունքները լինեն հրապարակային։ Խորհրդարանը չի կարող հանդուրժել խուլիգանություն»։