Դպրոցում համադասարանցիները դաժանաբար ծեծել են 8-ամյա տղային
![]() Սեպտեմբերի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Արաբկիր վարչական շրջանի դպրոցներից մեկի մոտից հարված ստանալու հետևանքով «որովայնի փակ վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի երեխայի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ոստիկանները պարզել են, որ տուժածը Երևանի բնակիչ 8-ամյա Հ․ Մ․-ն է, ում մայրը ոստիկաններին հայտնել է, որ նուն օրը ժամը 17։00-ի սահմաններում հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի հանդերձարանում իր որդու վրա են հարձակվել դասընկերներ Կ․ Խ․-ն, Ռ․ Ղ․-ն, Հ․ Հ․-ն և Լ․ Գ․-ն և ոտքերով հարվածներ հասցրել որովայնի և կրծքավանդակի հատվածներում՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
