Գողացել են ՀՀ բոդիբիլդինգի և ֆիթնեսի ֆեդերացիայի նախագահի «Toyota»-ի հայելիները՝ թողնելով թելեգրամյան հասցե
![]() Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 17։55-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Երևանի բնակիչ 58-ամյա Գևորգ Հ․-ն և հայտնել, որ սեպտեմբերի 2-ին ժամը 22։00-ից մինչև սեպտեմբերի 3-ը ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են շենքի բակում կայանված իր «Toyota» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները և դիմապակու վրա թողել թելեգրամյան հասցե՝ պատճառելով 100 հազար դրամի վնաս։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տուժող Գևորգ Հ․-ն կապ է հաստատել նշված թելեգրամյան հասցեով, որից հետո վերջինիցս պահանջել են 60 հազար դրամ գումար։ Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
