«Թրամփն ու Սի Ծինփինը հնարավոր է հոկտեմբերին հանդիպեն». #CNN
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հնարավոր է հանդիպեն Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի կունենա Հարավային Կորեայում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի երեք պաշտոնյաների։ Պաշտոնյաների խոսքով՝ ներկայումս լուրջ քննարկումներ են ընթանում երկկողմ հանդիպում անցկացնելու հնարավորության վերաբերյալ, սակայն դեռևս կոնկրետ ծրագրեր չկան։ Հեռուստաալիքը հիշեցրել է, որ Սի Ծինփինը Թրամփին և նրա կնոջը՝ Մելանիային, հրավիրել է ամռանը այցելել Չինաստան։ ԱՄՆ նախագահը ընդունել է հրավերը՝ խոստովանելով, որ այցը կկատարի «որոշ պահի»։ Թրամփի և Սի Ծինփինի հնարավոր հանդիպման մանրամասները դեռևս ճշտվում են։ ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը սա նաև համարում է նախագահի համար հնարավորություն՝ ամերիկյան տնտեսությունում ավելի մեծ տնտեսական ներդրումներ կատարելու համար։ Այս գործոնը կարևոր դեր է խաղացել Թրամփի վերջին արտասահմանյան ուղևորությունների ժամանակ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիա, Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցելությունների ժամանակ, նշում է CNN-ը։ «Քննարկվում է Հարավային Կորեա այցը՝ կենտրոնանալով տնտեսական համագործակցության վրա», - CNN-ին ասել է Սպիտակ տան պաշտոնյան։ Նա հավելել է, որ այլ նպատակներից են առևտրի, պաշտպանության և քաղաքացիական միջուկային համագործակցությունը։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
