Սրբազանների կալանքները տված դատախազները պաշտոնի առաջխաղացում են ունեցել․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Միքայել և Բագրատ սրբազանների կալանքները տված դատախազները պաշտոնի առաջխաղացում են ունեցել։ Դատախազներ Հայկ Հովհաննիսյանը և Վահան Հարությունյանը, որոնք դատարաններում պաշտպանում են բարձրաստիճան հոգևորականների մեղադրանքները, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով նշանակվել են Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում բարձր պաշտոնի․ Հայկ Հովհաննիսյանը՝ վարչության պետ, Վահան Հարությունյանը՝ նրա տեղակալ։ Նշենք, որ վերջինս նաև ընդդիմադիր Ռուբիկ Հակոբյանի գործով դատախազն է։ Նա վերջին նիստում դատարանին համոզում էր՝ լուրջ հիվանդություններ ունեցող Հակոբյանին ազատ չարձակել։ Այս վարչությունը նախկինում գլխավորել է Արմեն Փանոսյանը, որը Վարդապետյանի որոշմամբ տեղափոխվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնին»։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
