Dolce Vento շքեղ զբոսանավը խորտակվել է Թուրքիայում ծով իջեցվելուց անմիջապես հետո
4534
Չորեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2025 թ., 21:36
![]() Թուրքիայում շքեղ Dolce Vento զբոսանավը խորտակվել է մեկնելուց անմիջապես հետո։ Դեպքի կադրերը հրապարակվել են բրիտանական The Sun-ի կողմից։ Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի հարավում գտնվող Զոնգուլդակի ափերի մոտ։ Նավարկությունն առաջինն էր, և հավանաբար՝ վերջինը, զբոսանավի կառուցումից ի վեր։ Խորտակված նավի արժեքը կազմել է 70 հազար ֆունտ (մոտավորապես 36 միլիոն դրամ)։ Համացանցում հայտնված կադրերից դատելով՝ մեկնումից մի քանի րոպե անց զբոսանավը սկսել է թեքվել դեպի կողք և կողաշրջվել է։ Մարդիկ սկսել են ջուրը ցատկել՝ փրկվելու համար։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Տեղական իշխանությունները հայտարարել են, որ միջադեպի հետաքննություն կանցկացվի, որի ընթացքում կպարզվեն նավաբեկության պատճառները։ |

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան երկու ԱԹՍ խոցելու մասին
10309:25
Հրդեհ՝ «Կինոմոսկվա»-ի մուտքի մոտ (տեսանյութ)
165Երեկ, 19:00
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
171Երեկ, 18:12
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին
232Երեկ, 13:13
5 տարեկան երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից և մահացել
132Երեկ, 12:12
Անչափահասը թունավորվել է էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով
103Երեկ, 10:42
