Տավուշում տղամարդը մտել է քաղաքացու ննջարան և փորձել խեղդել կնոջն ու երեխային
![]() Օգոստոսի 30-ին սպանության փորձ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 05։45-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ մարզի բնակավայրի տներից մեկից գողություն է կատարվում։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկաններին Տավուշի մարզի բնակիչ 38-ամյա Բ․ Ռ-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 04։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 53-ամյա Լ․ Պ-ն ապօրինի մուտք է գործել իրենց առանձնատան 2-րդ հարկ, մտել է ննջասենյակ, որտեղ քնած են եղել իր կինը և 1-ամյա դուստրը: Լ․ Պ-ն փորձել է խեղդել և սպանել կնոջը, այնուհետև 2 ձեռքով փորձել է խեղդել երեխային, այդ ժամանակ ինքը օգնության է հասել նրանց, իսկ նա դանակով ցանկացել է հարվածել իրեն և դանակը խլելու ժամանակ ինքը աջ ձեռքի շրջանում ստացել է մարմնական վնասվածք. վնասվածք է ստացել նաև իր 36-ամյա քույրը։ Ոստիկանները Լ․ Պ-ին ձերբակալել և տեղափոխվել են ոստիկանության Տավուշի բաժին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
