Որսորդական հրացանով անկանոն կրակոցներ է արձակել ու փախել․ մանրամասներ՝ սպանությունից
![]() Բացահայտվել է օգոստոսի 31-ին Երևանի Բաբաջանյան 22 շենքի բակում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանությունը։ Քրեական և համայնքային ոստիկաններն ու Մալաթիա-Սեբաստիայի քննիչները պարզել են, որ Լոռու մարզում հաշվառված 29-ամյա Կարեն Մ-ն իր կողմից վարած «Mercedes G63» մակնիշի ավտոմեքենայով ԱՄՆ-ում բնակվող իր 40-ամյա եղբոր՝ Արեն Մ-ի հետ կապված պարզաբանումներ կատարելու նպատակով զանգահարում է Երևանի բնակիչ 40-ամյա Արսեն Թ-ին և պայմանավորվում են հանդիպել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 22 շենքի դիմացի այգում։ Պարզվում է, որ այնտեղ են լինում Արսեն Թ-ն իր կնոջ և քենու հետ։ Տեղում վերջիններիս միջև տեղի է ունենում բարձրաձայն խոսակցություն, որի ժամանակ Կարեն Մ-ն իր կողմից վարած «Յաշիկի» միջից դուրս է գալիս՝ իր ձեռքին ունենալով որսորդական ողորկափող հրացան, և սկսում է անկանոն կրակոցներ արձակել Արսեն Թ-ի ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով վերջինը ստանում է վնասվածքներ և ծայրահեղ ծանր վիճակում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվում է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ կարճ ժամանակ անց գիտակցության չգալով մահանում է։ Իսկ Կարեն Մ-ն ավտոմեքենայով դիմում է փախուստի։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
