Մայրը հայտնել է, որ 63-ամյա տղամարդը ոտնձգություն է կատարել իր անչափահաս դստեր նկատմամբ
![]() Օգոստոսի 24-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնում տեղեկություն է ստացվել, որ 2024 թվականի սեպտեմբեր ամսին Երևանի բնակիչ 63-ամյա Գ․ Մ․-ն իր բնակարանում ձեռք է տվել Երևանի բնակիչ 43-ամյա Մ․ Պ․-ի անչափահաս դստեր սեռական օրգանին և մարմնի տարբեր մասերին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ այդ տեղեկության հուլիսի 6-ից օգօստոսի 24-ն ընկած ժամանակահատվածում Գ․Մ․-ն և իր փեսա ոմն Գ․-ն, պարբերաբար կյանքի և առողջության դեմ ուղղված սպառնալիքներ են հնչեցրել Մ․Պ․-ի, Վ․Պ․-ի, վերջինիս մոր 73-ամյա Մ․ Հ․-ի և վերջինիս բարեկամուհի 24-ամյա Ռ․ Ի․-ի հասցեներին։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փեսա Գ․-ն հանդիսանում է Երևանի բնակիչ 35-ամյա Գ․ Վ․-ն։ Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
