Կապանում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ սպանության կասկածյալը ձերբակալվել է Իրանից ՀՀ վերադառնալիս
![]() Երեկ՝ օգոստոսի 28–ին, օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի շենքերից մեկում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ նշված փողոցի 6-րդ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է նույն տան բնակիչ 49-ամյա Ռոման Ա․-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր, այդ թվում հարվածներ գլխի հատվածում։ Դեպքի փաստով սպանության հատկանիշներով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Սյունիքի մարզի քրեական ու համայնքային ոստիկանները և Օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել է ենթադրյալ սպանություն կատարողի ինքնությունը, ով սպանությունից կարճ ժամանակ անց Մեղրիի անցակետով հատել է Հայաստանի սահմանը, գնացել է Իրան ու այսօր՝ օգոստոսի 29-ին, Իրանից Հայաստան վերադառնալիս ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից ձերբակալվել և ներկայացվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
