«Քաղաքացին փորձել է բանկի դրամարկղից հափշտակել 392 մլն 912 հզր դրամ»․ ՀՀ ՔԿ
![]() ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ․Մ․-ն 2025 թվականի հուլիսի 15-ին մտել է բանկի տարածքում գտնվող քաղաքացիների սպասարկման դրամարկղ և վերցնելով գետնին դրված, ինկասացման ենթակա առանձնապես խոշոր չափերով՝ 392 մլն 912 հզր ՀՀ դրամին համարժեք 80 մլն ՌԴ ռուբլով լցված, կապարակնքված պարկը, վազելով դուրս է եկել բանկի շենքից և շարժվել դիմացի մայթին կայանված ավտոմեքենայի ուղղությամբ։ Այնուհետև, երկու անձ հետապնդել և ավտոմեքենայի մոտ բռնել են Վ․Մ․-ին, ով հափշտակված գումարն իր մոտ պահելու համար արցունքաբեր գազ կիրառելու եղանակով դիտավորյալ ֆիզիկական բռնություն է գործադրել վերջիններիս նկատմամբ, սակայն հանդիպելով դիմադրության, թողել է գումարով պարկն ու դիմել փախուստի։ Վ․Մ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով (ավազակության փորձը)։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Աղբյուրը` ՀՀ Քննչական կոմիտե |

Տեսախցիկները նկարահանել են Գավառում 10-ամյա երեխայի վրաերթի պահը (տեսանյութ)
22620.08.2026, 23:42
«Լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը». ՀՀ ՊՆ, ՔԿ
17320.08.2026, 17:54
Սևանա լճից դուրս է բերվել 36-ամյա տղամարդու մարմին
16820.08.2026, 15:24
«Նորից լսել եմ երեկվա ձեր հնչեցրած մտահոգությունները, դրանց մեջ որոշակի լեգիտիմություն կա». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
9320.08.2026, 10:48
Քենիայում ուղղաթիռ է կործանվել. զոհերի թվում են ԱՄՆ-ի քաղաքացիներ
51020.08.2026, 01:13
«Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի
14720.08.2026, 00:24
