Արարատի մարզում տեղի ունեցած վթարի զոհերի թիվն ավելացել է
![]() Ինչպես հայտնել ենք, օգոստոսի 28-ին, ժամը 17։26-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տափերական գյուղի վարչական տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 2 ավտոմեքենա: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 30-րդ կմ-ին՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում, բախվել են «Volkswagen» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս ուղևորը տեղում մահացել է։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացման ճանապարհին մահացել է։ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
