«Եկեղեցին Ազգային ժողով չէ, որ Փաշինյանը WhatsApp-ով ՍՄՍ ուղարկի»․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
![]() «Ակնհայտ մեծ աղմուկ՝ ոչնչից․ շատ տարօրինակ իրավիճակ է»,- այս մասին Միքայել Սրբազանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ «Այսօր, ցավոք, մեր երկու լավագույն բարձրաստիճան հոգևորականներն իրենց ճշմարիտ խոսքի համար են կալանավորված․․․ Այն, ինչ հաճելի չէ այս իշխանություններին, դրա համար կալանավորված են․․․ Որտեղի՞ց սրվեց եկեղեցու դեմ այս ամբողջ արշավը, սկսվեց նրանից, որ Վեհափառը Բեռնում խոսեց Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և այնտեղի ժառանգության մասին, դա հաճելի չեղավ իշխանություններին»,- նշեց Նաթան Սրբազանը։ Նրա կարծիքով՝ հարուցված քրվարույթներով չեն կարող հոգևորականներին լռեցնել․ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվելու հեռացնել Վեհափառին․ «Կարող է անտանելի իրավիճակ ստեղծել, անընդհատ բզբզալ, բայց եկեղեցին խաղալիք չէ, եկեղեցին նույնիսկ Ազգային ժողով չէ, որ WhatsApp-ով սմս ուղարկի»։ |

«Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում»․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
1815:18
«Էս բաները հիմա նոր բանո՞վ ենք անում, հա՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3115:12
«Գյումրի-Երևան ճանապարհը վաղ առավոտից խայտառակ վիճակում է»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
3815:00
«Նոր ասֆալտն արդեն քանդվում է»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5414:42
«Այս իշխանությունը որքան մնում է, այնքան մեր կորուստներն ավելանում են»․ Ոսկան Սարգսյան
4314:36
Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին
7114:12
