Մանրամասներ՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի ողբերգական ավտովթարից
![]() ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ օգոստոսի 14-ին, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «Toyota RAV4»-ը վարել է Երևանի բնակիչ 65-ամյա Սահակ Խանգելդյանը, ով Սևանից դեպի Երևան ընթանալիս անցել է բաժանարար գոտու վրայով, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա բախվել դեպի Սևան ընթացող, Բելգիայի Թագավորության քաղաքացի, 48-ամյա Հովհաննես Հարությունյանի վարած «Mercedes G500» մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով «Toyota RAV4»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 40-ամյա Արուսյակ Խանգելդյանը տեղում մահացել է, իսկ վարորդներից Ս. Խանգելդյանը, ուղևորներ, Իտալիայի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Պաոլո Վարեսանոն և «Mercedes»-ի վարորդ Հ. Հարությունյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 46-ամյա Քրիստինե Մանուկյանը, 15-ամյա Էլեն Հ.-ն, 22-ամյա Ցոլակ Հարությունյանը, 25-ամյա Էվելինա Հարությունյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան», «Հրազդան», «Էրեբունի» և «Ուիգմոր» բժշկական կենտրոններ: |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
