Արցախցի կնոջը խոստացել են խոշոր չափի դրամական օգնություն՝ դրա դիմաց պահանջելով 80 հազար դրամ
![]() Օգոստոսի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ քաղաքացուց հափշտակել են գումար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներին Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Ծովինար Դ․-ն հայտնել է, որ օգոստոսի 8-ին «Facebook» սոցիալական կայքով «Նոր Արցախ» խմբում «Անուշ Բալասանյան» օգտատերը հայտարարություն է տեղադրել, որում նշված է եղել, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին օգնություն տրամադրելու համար ինքը կարող է օգնել և իրեն տրամադրել է վերոնշված հեռախոսահամարը, որի « WhatsApp» հավելվածի միջոցով ինքը կապ է հաստատել և իրեն պատասխանել է մի տղամարդ ով ներկայացել է Երևանի բնակիչ 48-ամյա Զաքար Գևորգյան և տրամադրել է իր անձնագրի լուսանկարը, հայտնելով, որ կարող է օգնել կազմակերպության միջոցով 1 մլն 200 հազար դրամ գումար ստանալ, սակայն նշված գումարը ստանալու համար իրեն պետք փոխանցի 80 հազար դրամ։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կինը, հավատալով խոստմանը, փոխանցել է գումարը և տղամարդը իրեն օգոստոսի 9-ին կանչել է Երևան քաղաքի «Կոնվերս» բանկ, ինչից հետո վերջինս արգելափակել է իր համարը և չի պատասխանել հեռախոսազանգերին։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
