Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«ՀՀ քաղաքացիներն ազատվել են Օմանի մուտքի արտոնագրի պահանջից»․ ՀՀ ԱԳՆ

182
Հինգշաբթի, 14 օգոստոսի, 2025 թ., 12:18
«ՀՀ քաղաքացիներն ազատվել են Օմանի մուտքի արտոնագրի պահանջից»․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնում է․ «Օմանի կառավարությունը, բարձր գնահատելով ՀՀ կառավարության՝ Օմանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից միակողմանիորեն ազատելու որոշումը, որոշում է կայացրել ս.թ. օգոստոսի 11-ից փոխադարձաբար ազատել ՀՀ քաղաքացիներին Օմանի մուտքի արտոնագրի պահանջից, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիներն այսուհետ կկարողանան կարճաժամկետ այցերով ուղևորվել Օման՝ խթանելով երկու երկրների զբոսաշրջային կապերն ու միջմարդկային շփումները:
Այս մասին որոշումը հայտարարվեց Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների արդյունքներով»։