«Ժողովրդավարական հասարակությունում Դատախազությունը չէր բողոքարկի». Արամ Վարդևանյան
![]() Փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ բողոքարկելու են Սամվել Կարապետյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու Վերաքննիչ դատարանի որոշումը: Նախ ակնհայտ է, որ միայն դատավոր Արմեն Դանիելյանի դատական ակտերն են, որ երբեք չեն բողոքարկվում Դատախազության կողմից: Ցանկացած այլ Դատավորի դատական ակտը Դատախազության համար բողոքարկման ենթակա է: Զարմանալիորեն Գլխավոր դատախազության հայտարարության մեջ նկատեցի, որ հենց հղում է տրվել Արմեն Դանիելյանի դատական ակտին, այն նույն փաստորեն դատական ակտին, որով արձանագրվել է, որ Սամվել Կարապետյանին մեղսագրվող արարքի հիմնավոր կասկածը հաստատվում է Գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդմամբ: Ժողովրդավարական հասարակությունում Դատախազությունը բնականբար չէր բողոքարկի Սամվել Կարապետյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու Վերաքննիչ դատարանի որոշումը, այլ հենց իր նախաձեռնությամբ պետք է վերացրած լիներ կիրառված ակնհայտ ապօրինի կալանքը»: Աղբյուրը` Արամ Վարդևանյան |

«Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում»․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
1815:18
«Էս բաները հիմա նոր բանո՞վ ենք անում, հա՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3115:12
«Գյումրի-Երևան ճանապարհը վաղ առավոտից խայտառակ վիճակում է»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
3815:00
«Նոր ասֆալտն արդեն քանդվում է»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5414:42
«Այս իշխանությունը որքան մնում է, այնքան մեր կորուստներն ավելանում են»․ Ոսկան Սարգսյան
4314:36
Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին
7114:12
